AM
12 Նոյեմբեր 2012 - 08:50 AMT

Օդերևութաբանները հանարապետության առանձին շրջաններում ձյուն են կանխատեսում

Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Նոյեմբերի 12-ին երկրի ողջ տարածքում կլինի ամպամած, պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում ու նախալեռներում հնարավոր է ձյուն: Հնարավոր է մառախուղ, քամու ուժգնացում պոռթկումներով 18-20մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում` առատ տեղումներ:

Օդի ջերմաստիճանը ամենուրեք կնվազի ևս 3-5 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում կցրտի ավելի զգալի` մոտ 5-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 12-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է քամի 10-15մ/վ ուժգնությամբ: