AM
12 Նոյեմբեր 2012 - 10:53 AMT

Հայաստան է թափանցել հերթական աղանդը. Ստորագրահավաք՝ ընդդեմ աղանդների

«Միացյալ երիտասարդական լիգա» հասարակական շարժումը այս պահին ստորագրահավաք է անցկացնում նախագահական նստավայրի դիմաց:

Հասարակական շարժման ակտիվիստները պահաջում են ՀՀ նախագահին կից ստեղծել վերահսկողության մարմին, որը կհետևի կրոնական կազմակերպություններին, մշակել օրենսդրական փոփոխություններ և «հոգեորսություն» եզրին տալ տալ իրավական սահմանում:

Միացյալ երիտասարդական լիգայից հայտնում են նաև, որ Հայաստանում նոր աղանդը է ձևավորվել, որը կոչվում է «Հիսուսի հարսնացուն»: Ըստ լիգայի անադմների՝ այն գրացված չէ:

Նշենք, որ ստորագրահավաքը կավարտվի 15:30, որից հետո հասարակական շարժման անդամները նախագահին կփոխանցեն իրենց պահանջները: