AM
12 Նոյեմբեր 2012 - 12:10 AMT

Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի

Թուրքիայի Մեծ ազգային խորհրդում Ազգայնական գործողություն խմբակցության, ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Սինան Օհանը մասնակցել է խորհրդարանական նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վերջինս կռվի մեջ է մտել Արդարության և զարգացման կուսակցության պատգամավոր Մուհիետդիին Ասկակի հետ:

Կռիվը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Օհանը լեզվակռիվ է սկսել փոխխոսնակ Սահիդ Յահուտի հետ, ասելով, որ վերջինս Էրդողանից ավելի շատ է վախենում, քան Ալլահից:

Այդ բառերից հետո Ասկակը բռունցքներով նետվել է Օհանի վրա: Տեղի է ունեցել քաշքշուկ: Փոխխոսնակը, տեսնելով լարված իրավիճակը, դադար է հայտարարել: