Սիրիական ընդդիմությունը արտաքին միջամտություն չի ցանկանում, սակայն նրանք ցանկանում են թռիչքազերծ գոտիներ ստեղծել, ինչպես նաև զենք ստանալ: Այս մասին նոյեմբերի 12-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիական ազգային խորհուրդի ներկայացուցիչ Մահմուդ ալ-Համզան:
«Ասադը հայտարարում է, որ ցանկանում է ապրել և մեռնել Սիրիայում: Հավանաբար այդպես էլ կլլինի: Ստեղծված իրավիճակից այլ ելք չենք տեսնում»,-ասել է նա: Նա հաստատել է նաև, որ սիրիական ընդդիմությունn արտաքին միջամտություն չի ցանկանում:
«Սակայն մենք օգնություն ենք խնդրում: Ցանկանում ենք թռիչքազերծ գոտիներ ստեղծել մեր անվտանգության համար, մեզ նաև զենք է անհրաժեշտ»,-ընդգծել է նա: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





