AM
12 Նոյեմբեր 2012 - 12:41 AMT

Աթենքը փորձում է շտապ 5 մլրդ եվրո գտնել՝ դեֆոլտից խուսափելու համար

Աթենքը փորձում է շտապ կերպով 5 մլրդ եվրո գտնել՝ դեֆոլտից խուսափելու համար, հայտնում են աղբյուրները Եվրամիության գործարար շրջանակներում:

Արտակարգ իրավիճակը կապված է նրա հետ, որ Եվրոպական Կենտրոնական բանկը որոշել է 17 մլրդ մինչև 12 մլրդ եվրո կրճատել իր ակտիվներում առկա հունական պարտատոմսերի թույլատրելի մակարդակը:

Ենթադրվում է, որ Հունաստանի կառավարությունը նոյեմբերի 13-ին 5 մլրդ եվրոյի պարտատոմսեր կթողարկի անհրաժեշտ միջոցներ ստանալու համար: