AM
12 Նոյեմբեր 2012 - 13:31 AMT

Սալաֆիտները կոչ են անում քանդել Եգիպտոսի բուրգերն ու Մեծ սֆինքսի արձանը

Եգիպտական սալաֆիտների առաջնորդներից մեկը՝ շեյխ Մուրգան Սալեմ ալ Գոհարին կոչ է անում քանդել Եգիպտոսի բուրգերն ու Մեծ սֆինքսին Գիզայում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք երկու անգամ դատապարտված ծայրահեղականը հայտարարել է նաև, որ «յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է ոչնչացնել կուռքերի այդ խորհրդանիշները»: Նա զուգահեռներ է տարել Բուդդայի արձանների հետ, որոնք ոչնչացվեցին Աֆղանստանում:

Շեյխ Մուրգան Սալեմ ալ Գոհարին հայտնի էր իր ծայրահեղակսն հայացքներով ու բռնության կոչերով այն ամենի հանդեպ, ինչը հակասում է իսլամի նորմերին:

Ավելի վաղ սալաֆիտները բազմիցս կոչ են արել «փակել» բոլոր հին դարաշրջանների բոլոր հուշարձանները, քանի որ դրանք կուռքեր են համարում: