AM
12 Նոյեմբեր 2012 - 15:18 AMT

Արմատական իսլամական քարոզիչ Աբու Կատադան չի արտաքսվի Մեծ Բրիտանիայից Հորդանան

Արմատական իսլամական քարոզիչ Աբու Կատադան չի արտաքսովի Մեծ Բրիտանիայից Հորդանան, հաստատել է Միացյալ Թագավորության հատուկ հանձնաժողովը:

Հանձնաժողովում համարել են, որ Հորդանանում Աբու Կատադայի նկատմամբ դատավարությունն արդար չի լինի, հաղորդում է Ռոսբալտը:

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը շուտով պետք է այս առիթով հատուկ հայտարարությոն կատարի համայնքների պալատում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս տարվա մայիսին փաստացի համաձայնություն է տվել քարոզչին Հորդանանին արտահանձնելու համար, որտեղ նա մեղադրվում է ահաբեկչության մեջ: