AM
12 Նոյեմբեր 2012 - 17:26 AMT

ԵՄ և ԱՊԼ նախարարների երկրորդ հանդիպումը կկայանա Կահիրեում

Եվրամիության և Արաբական պետությունների լիգայի երկրորդ նախարարական հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Կահիրեում, հաղորդում է Ռոսբալտը:

Ինչպես հաղորդում են ինտերնետ ԶԼՄ-ները, նիստին կմասնակցի Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:

Հանդիպման նպատակն է ԵՄ և ԱՊԼ միջև համագործակցության ամրապնդումը կոնկրետ նախագծերի միջոցով:

Հանդիպումը տեղի կունենա Սիրիական հեղափոխության և ընդդիմության ազգային կոալիցիայի ձևավորումից հետո: