AM
12 Նոյեմբեր 2012 - 17:37 AMT

Պարսից ծոցի պետությունների խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Սիրիական հեղափոխության ազգային կոալիցիան

Պարսից ծոցի պետությունների համագործացկության խորհուրդը երկուշաբթի օրը պաշտոնապես ճանաչել է սիրիական ընդդիմադիրների նոր կոալիցիան որպես Սիրիայի ժողովրդի շահերի օրինական ներկայացուցիչ:

«Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհուրդը պաշտոնապես հայտարարում է Սիրիական հեղափոխության ազգային կոալիցիոն ուժերը որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին»,- ասվում է խորհրդի գլխավոր քարտուղար Աբդուլլաթիֆա ազ Զայանիի անունից տարածված հայտարարությունում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: