AM
13 Նոյեմբեր 2012 - 07:04 AMT

Պենտագոնի ղեկավար կարող է դառնալ Ջոն Քերին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտածում է այն մասին, որպեսզի դեմոկրատ սենատոր Ջոն Քերիին առաջարկի պաշտպանության նախարարի պաշտոնը, գրում է The Washington Post-ը` մեջբերելով Սպիտակ տան աղբյուրը:

Ավելի վաղ տեղեկատվություն է ստացվել, որ սենատի միջազգային հանձնաժողովի ղեկավար Քերիին կառաջարկեն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, սակայն The Washington Post-ի աղբյուրի խոսքով, այդ պաշտոնը կարող է զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ ներկա դեսպան Սյուզան Ռեյսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թերթի տեղեկատվության համաձայն, Օբամայի ներկա խորհրդական Ջոն Բրենանը կդառնա ԿՀՎ նոր ղեկավար: ԱՄՆ վարչակազմի ձևավորման շուրջ խորհրդակցությունները դեռ շարունակվում են: