AM
13 Նոյեմբեր 2012 - 08:45 AMT

ՀՕՊ զորավարժություններում Իրանը կփորձարկի տեղական արտադրության Haq ԶՀՀ-ն և Oerlikon զենիթային համակարգը

Իրանում «Վիլայաթ-4» ՀՕՊ զորավարժությունների երկրորդ օրը Իրանը կփորձարկի տեղական արտադրության միջին հեռահարության Haq զենիթա-հրթիռային համակարգերը, որ առաջին անգամ ներկայացվել են 2011 թվականին, հայտնում է Mehr գործակալությունը:

Կփորձարկվի նաև 35 մմ տրամաչափի Oerlikon համակարգը, որն այժմ հագեցած է լազերային հեռաչափով:

Զորավարժությունների երկրորդ օրը նախատեսվում է մշակել կործանիչների հարձակումները, ինչպես պատերազմական, այպես էլ գավառներում գործողությունների պայմաններում:

Նմանատիպ նախորդ զորավարժություններն անցել են Իրանում 2011 թվականին: