AM
13 Նոյեմբեր 2012 - 10:07 AMT

ՄԱԿ-ում արաբական երկրները բանաձևի նախագիծ են պատրաստել Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ

ՄԱԿ-ում արաբական երկրների խումբը նախապատրաստել է կազմակերպությունում Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պաղեստինին տրամադրել դիտորդ պետության կարգավիճակ: Բանաձևը ԱԽ-ում քննարկման կդրվի նոյեմբերի 29-ին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ներկայումս Պաղեստինը համաշխարհային կազմակերպությունում ներկայացված է որպես դիտորդ-սուբյեկտ: Դիտորդ-պետության կարգավիճակ ստանալը թույլ կտա վերջինիս մասնակցել բազմաթիվ միջազգային համաժողովների և հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան:

Համաձայն աղբյուրներից ստացված հավաստի տեղեկությունների, «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ ներկայումս Պաղեստինը` որպես լիիրավ պետություն ճանաչելու պատրաստակամություն են հայտնել ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններից 132-ը: