AM
13 Նոյեմբեր 2012 - 11:02 AMT

Վրաստանում նախարարությունների թիվը երկուսով կպակասի

Ընթացիկ տարում Վրաստանում կառավարության վերակազմավորման արդյունքում նախարարությունների քանակը կպակասի երկուսով: Ըստ ֆինանսների նախարար Նոդար Հադուրիի, այլևս չեն գործի աշխատանքի տեղավորման և ենթակառուցվածքների նախարարությունները: Առաջինը կմիանա առողջապահության նախարարությանը: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների նախարարությանը, ապա, մի մասը կմիանա էկոնոմիկայի նախարարությանը, իսկ մյուս մասը կգործի որպես ծառայություն՝ կառավարության աշխատակազմին կից:

«Չնայած դրան, հաջորդ տարի, մենք մտադիր ենք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել»,-նշել է Հադուրին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: