AM
13 Նոյեմբեր 2012 - 11:57 AMT

Amazon-ը, Google-ը և Starbucks-ը մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի` պետական միջոցների շահագործումը վերահսկող կոմիտեն մեղադրել է Amazon, Google և Starbucks ընկերություններին «անպատասխանատու» վարքի մեջ` հայտարարելով, որ նրանք խուսափում են հարկերը վճարելուց, փոխանցում է «Ինտերֆաքսը»` հղելով Daily Telegraph-ին:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի` պետական միջոցների շահագործումը վերահսկող կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ վերոհիշյալ 3 ընկերություններն ապօրինաբար դուրս են բերում իրենց եկամուտները Մեծ Բրիտանիայից` կիարռելով հաշվապահական բարդ ռազմավարություններ, որոնք «ցինիկ և անարդար են»: