AM
13 Նոյեմբեր 2012 - 11:25 AMT

Վթար՝ Երևան – Մեղրի ճանապարհին. կա 8 վիրավոր

Այսօր, ժամը 09.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 179-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի (վարորդ` 1983 թ. ծնված Ալիկ Գյոզալյան) և «Մերսեդես» մակնիշի (վարորդ` 1982 թ. ծնված Կարեն Աահակյան) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, մեքենաների ուղևորներ Ալիկ Ղուկասյանը (ծնվ. 1983 թ.), Արմինե Ղուկասյանը (ծնվ. 1985 թ.), Մայիս Ղուկասյանը (ծնվ. 2007 թ.), Արման Ղուկասյանը (ծնվ. 2009 թ.), Կարինե Սահակյանը (ծնվ. 1962 թ.), Էդիկ Սահակյանը (ծնվ. 1959 թ.), Գալինա Սահակյանը (ծնվ. 1951 թ.) և Հասմիկ Դանիելյանը (ծնվ. 1993 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիս և Սիսիան քաղաքների հիվանդանոցներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: