AM
13 Նոյեմբեր 2012 - 12:21 AMT

Փորձագետներ. Հյուսիսային Կորեան փորձարկում է բալիստիկ հրթիռների շարժիչները

Հյուսիսային Կորեան փորձարկում է բալիստիկ հրթիռների շարժիչները, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղելով փորձագետների եզրակացությունները:

Փորձագետների կարծիքով, փորձարկումներն իրականացվել են ապրիլից սկսած` երկու անգամ:

Փհենյանը նախօրոք տեղեկացրել է նոր հրթիռը գործարկելու մասին, հայտարարելով, որ դա իրականացվում է Երկրի արհեստական արբանյակը ուղեծիր ուղարկելու նպատակով: Դրա հետ մեկտեղ փորձագետները կարծում են, որ սա բալիստիկ հրթիռների գործարկման հերթական փորձարկումն էր, որը նրանց գնահատմամբ, կարող է հասնել ԱՄՆ ցանկացած կետի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: