AM
13 Նոյեմբեր 2012 - 12:32 AMT

Հրթիռակոծության է ենթարկվել Աֆղանստանի մայրաքաղաքը

Նոյեմբերի 13-ի առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել Աֆղանստանի մայրաքաղաքը: Հրթիռներից մեկը պայթել է Աֆղանստանի անվտանգության ծառայության կենտրոնակայանի մոտ, մյուս երկուսը՝ օդանավակայան տանող ճանապարհին և հեռուստաաշտարակի մոտ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Քաբուլի ոստիկանության պետ Այուբ Սալանգին հայտարարել է, որ հրթիռները գործարկվել են Քաբուլի արևելյան ծայրամասից: Երեք խաղաղ բնակիչ վիրավորվել է: