AM
13 Նոյեմբեր 2012 - 14:27 AMT

Լրագրողներին և թղթակիցներին կարգելեն լուսանկարել Յասեր Արաֆաթի աճյունը

Լրագրողներին և թղթակիցներին կարգելվի լուսանկարել Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի աճյունը, ում գերեզմանը սկսել են բացել երեքշաբթի օրը, հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ մեջբերելով նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

«Հաշվի առնելով Արաֆաթի կարգավիճակն և նրա մարմնի անձեռնմխելիությունը, մենք թույլ չենք տա լրագրողներին լուսանկարել նրա մարմինն արտաշիրիմման գործընթացի ընթացքում և ցանկացած այլ հանգամանքներում»,- հայտարարել է աղբյուրը: