AM
13 Նոյեմբեր 2012 - 14:05 AMT

Թալիբները հրկիզել են ՆԱՏՕ-ի մատակարարման շարասյունը

Թալիբները հրկիզել են ՆԱՏՕ-ի մատակարարման շարասյունը, ինչպես նաև քաղաքացիական ավտոբուսներ ու մեքենաներ Աֆղանստանի հարավային Գելմենդ գավառում, հայտնում է «Բահտար» գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների, ISAF բենզին տեղափոխող շարասյունը հարձակման է ենթարկվել Շուրաբակ գավառում: Այրվել է 11 բենզատար, երկու ուղևորատար ավտոբուս և երկու մասնավոր ավտոմեքենա:

Բենզատարների երկու վարորդներ մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: