AM
13 Նոյեմբեր 2012 - 14:38 AMT

Էրդողանը նախազգուշացնում է Սիրիային հնարավոր «կոշտ միջոցների» մասին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը նախազգուշացրել է Սիրիայի նկատմամբ «կոշտ միջոցներ» ընդունելու մասին` սիրիացի զինվորականների կողմից թուրքական սահմանի հնարավոր խախտման դեպքում: Սիրիայի կառավարական ուժերի ավիացիան երկրորդ օրը շարունակ ռմբակոծում է Թուրքիայի հետ սահմանակից շրջանները, որտեղ հիմնվել են զինված ընդդիմության ջոկատները:

«Նրանց կողմից կատարվող ագրեսիվ գործողություններին տրվում է կոշտ պատասխան, և այն կշարունակվի ամենակոշտ ձևով: Թող ոչ ոք չխաղա կրակի հետ և թող չփորձի Թուրքիայի համբերությունը»,- հայտարարել է Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: