AM
13 Նոյեմբեր 2012 - 15:18 AMT

Տևական անձրևները և հեղեղումները Իտալիայում հանգեցրել են չորս մարդու մահվան

Տևական անձրևները և հեղեղումները Իտալիայի Տոսկանա շրջանում հանգեցրել են չորս հոգու մահվան, երեքշաբթի օրը հաղորդում է Միլանի «Կորյերե դելա սեռա» հրատարակությունը:

Ինչպես գրում է պարբերականը, հեղեղումների արդյունքում խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը և փակվել են մի շարք խոշոր ավտոմայրուղիներ:

Իտալիայի կենտրոնական և հյուսիսային մասերում տևական անձրևները և ուժեղ քամին հանգեցրել են նրան, որ երկուշաբթի օրը Վենետիկի 70 տոկոսն ընկղմվել էր ջրի տակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: