AM
13 Նոյեմբեր 2012 - 16:56 AMT

Դամասկոսի մոտ տեղի է ունեցել հզոր պայթյուն

Երեքշաբթի օրը հզոր պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսից ոչ հեռու՝ Նաբի ալ Ֆաջի քաղաքում: Արդյունքում մահացել և վիրավորվել են շատ տեղի բնակիչներ, հաղորդում են ինտերնետ ԶԼՄ-ները:

Նոյեմբերի 9-ին ականապատ ավտոմեքենան պայթել է Սիթ Զեյնաբ թաղամասում՝ Դամասկոսի ծայրամասում, որտեղ գտնվում է շիիթական մզկիթ: Ահաբեկչության արդյունքում մահացել են երեք հոգի, տանսյակ մարդիկ վիրավորել են:

Անցած տարվա մարտին Սիրիայում սկսված բախումների արդյունքում զոհերի թիվն անցել է 37 հազարից: