AM
13 Նոյեմբեր 2012 - 17:58 AMT

IRIB. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաղորդել է Լիբիայի արգելափակված հաշիվներն ազատելու իր երկրի մտադրության մասին

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է Լիբիայի արգելափակված հաշիվներն ազատելու իր երկրի պատրաստակամության մասին, հաղորդում է IRIB-ը:

Լորան Ֆաբիուսը նախօրեին Լիբիայի մայրաքաղաք ժամանելուց հետո հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է ազատ արձակել 1865 մլն դոլար գումարի արգելափակված ֆինանսները:

Ֆրանսիայի իշխանությունները 2011-ին կալանք են դրել Ֆրանսիայում այդ երկրի 9 մլրդ դոլար արժողությամբ ունեցվածքի վրա: