AM
14 Նոյեմբեր 2012 - 11:59 AMT

Ֆրանսիան ճանաչել է Սիրիայի ընդդիմության Ազգային կոալիցիան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզը ճանաչում է ազգայինն սիրիական կոալիցիան որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես հայտարարում եմ, որ Ֆրանսիան ճանաչում է ազգայինն սիրիական կոալիցիան որպես սիրիական ժողովրդի միակ ներկայացուցիչ և ապագա ժողովրդավարական Սիրիայի ժամանակավոր կառավարություն, ինչը թույլ կտա վերջ դնել Ասադի կառավարությանը»,-հայտարարել է Օլանդը լրագրողներին:

Կիրակի օրը Դոհայում սիրիական ընդդիմադիր ուժերի խորհրդատվությունների արդյունքում համաձայնագիր ստորագրվեց սիրիական Ազգային կոալիցիայի ստեղծման մասին: