AM
14 Նոյեմբեր 2012 - 13:57 AMT

Բրյուսելը Կահիրեին 5 մլրդ եվրո կհատկացնի որպես ֆինանսական օգնություն

Եվրամիությունը Կահիրեին երկու տարվա ընթացքում 5 մլրդ եվրո կհատկացնի որպես ֆինանսական օգնություն: Այդ մասին ասվում է Եգիպտոսի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսական աջակցության փաթեթը կուղղվի ԵՄ տարբեր ֆինանսական կառույցների միջոցով, մեծ մասը կտրամադրեն Եվրոպական ներդրումային բանկն ու ՎԶԵԲ-ը:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի երեքշաբթի ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպմանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: