AM
14 Նոյեմբեր 2012 - 15:34 AMT

Սինայի թերակղզուց բաց թողնված հրթիռն ընկել է Իսրայելի հարավում

Սինայի թերակղզուց բաց թողնված հրթիռն ընկել է Իսրայելի հարավում` վնաս չպատճառելով ոչ մեկին, հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչը:

Իսրայելի հարավը վերջերս հաճախ է դառնում ռմբակոծության օբյեկտ Եգիպտոսի տարածքից, ինչում մեղադրվում են իսլամիստ գրոհայինները:

Սեպտեմբերին իսրայելական իշխանությունները կոչ էին արել Եգիպտոսին դադարեցնել իսլամիստների ակտիվությունը Սինայում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: