Ֆրանսիան մտադիր է հորդորել ԵՄ-ին վերացնել զենքի մատակարարման էմբարգոն Սիրիայի համար, օգնելու համար սիրիական ընդդիմությանը, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է «ՌՒԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս Պրեսի» վրա հղումով:
«Այժմ էմբարգո է գործում, որի շրջանակներում եվրոպական զենք չի կարող առաքվել: Կարող է հարց առաջանալ պաշտպանական սպառազինության առաքումների մասին»,-ասել է նախարարը:
Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ճանաչեց ընդդիմության Ազգային կոալիցիան Սիրիայի ապագա օրինական կառավարություն և հայտարարեց, որ Փարիզն ու նրա գործընկերները ստիպված կլինեն վերանայել Բաշար Ասադի հակառակորդներին զնեքի մատակարարման վերաբերյալ դիրքորոշումը:





