AM
15 Նոյեմբեր 2012 - 11:45 AMT

ՄԱԿ ԱԽ կքննարկի իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը խորհրդակցության կհավաքվի քննարկելու համար իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել «ՀԱՄԱՍ» խմբավորման գրոհայինների դեմ:

Նիստը կանցնի դռնփակ: Ինչպես ակնկալվում է, նիստին կմասնակցեն ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Ռոն Պրոսորը և Պաղեստինի դիտորդ Ռիյադ Մանսուրը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ՝ մտահոգություն հայտնելով վերջին զարգացումների վերաբերյալ, հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը: