Անհայտը գողացել է NASA-ի աշխատակիցներից մեկի նոութբուքը՝ NASA աշխատակիցների մասին տեղեկատվությամբ, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նոութբուքը ծածկագիր ուներ, սակայն կոշտ սկավառակի վրա պահվող տեղեկատվությունը բավականաչափ ծածկագրված չէր: «Համակարգչում առկա տվյալները կարող են ընկնել կողմնակի անձանց ձեռքը»,-ասվում է NASA հայտարարության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:





