AM
15 Նոյեմբեր 2012 - 15:26 AMT

Եգիպտոսի հետախուզության ղեկավարն ընդհատել է Թուրքիա կատարած այցը Գազայի հատվածի պատճառով

Եգիպտական հետախուզության ղեկավար գեներալ Մուհամմեդ Շեխատան ընդհատել է այցելությունը Թուրքիա և վերադարձել Կահիրե՝ կապված պաղեստինական Գազայի հատվածում լարվածության հետ, որտեղ ընթանում է իսրայելական ռազմական գործողություն, հինգշաբթի օրը հաղորդում է «Ալ Ախրամ» թերթի կայքը:

Շեխատան վերադարձել է եգիպտական մայրաքաղաք, որպեսզի «անձամբ հետևի Գազայի շուրջ իրավիճակի զարգացմանը»:

Բացառված չէ, որ նա ուղիղ կապեր կհաստատի Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության և իսրայելական կողմի հետ, որպեսզի «կանխի լարվածության թեժացումը Գազայի հատվածում»: