AM
15 Նոյեմբեր 2012 - 14:47 AMT

Իրանը կոչ է անում Չմիավորված երկրների շարժման անդամներին խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Իրանը որպես Չմիավորված երկրների շարժման գործող նախագահ կոչ է անում Չմիավորված երկրների շարժման անդամներին խզել հարաբերություններն Իսրայելի հետ՝ կապված Իսրայելի գործողությունների հետ Գազայի հատվածում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

«Իրանը գնահատում է անմեղ մարդկանց սպանությանն ուղղված Իսրայելի կառավարության հացանքները որպես կազմակերպված ահաբեկչության դրսևորում»,-հայտարարել է Մեհմանփարաստը: