ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Գազայի հատվածում բռնկված հակամարտության կողմերին հնարավոր ամեն ինչ անել խաղաղ հունի վերադառնալու համար, հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահը կոչ է արել կողմերին զսպվածություն հանդես բերել և չգնալ բռնությունը թեժացնելու ճանապարհով, որի զոհեր են դառնում նաև խաղաղ քաղաքացիները»,- ասվում է Պուտինի և Նեթանյահուի հեռախոսազրույցի արդյունքներով հրապարակված հաղորդագրությունում:





