Այսօր` ժամը 03.58-ին, Իրանում 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը եղել է Իրանի Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արեւմուտք ընկած տարածքում:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ և արեւմտյան երկայնություն 46.82˚:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ ուժգնությամբ:





