Իսրայելի զորքերն ուրբաթ օրը գրոհել են Գազայի հատվածի մոտ 150 թիրախները՝ ամենաինտենսիվ ռմբակծություններն իրականացնելով ռմբահարության մեկնարկից ր վեր, հայտնում են զինվորականները:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը առնվազն 15 հարված է հաշվել միայն Գազա քաղաքում: Իսրայելի ՌՕՈւ առնվազն երկու անգամ ռմբակոծել են ՆԳՆ կենտրոնակայանը Թել ալ Հաուա թաղամասում, որտեղ հրդեհներ են սկսվել և մի քանի մարդ է վիրավորվել:
Հարվածներ են հասցվել ոստիկանության տասնյակ օբյեկտների և ՀԱՄԱՍ-ին ենթակա այլ ուժային կառույցների հաստատություններին:
Պաղեստինցի գրոհայինները շարունակում են հրթիռներով հարվածել Իսրայելի հարավին:
Պաղեստինի կողմից կա 19 զոհ, գրոհայիններ և խաղաղ բնակիչներ, Իսրայելի կողմից՝ 3 խաղաղ բնակիչ:





