AM
16 Նոյեմբեր 2012 - 10:55 AMT

Իսրայելում պահուստայինների հավաք է հայտարարվել

Իսրայելի բանակը 16 հազար պահուստայինների հավաք է հայտարարել Գազայի հատվածում ռազմական գործողության համար, հայտնել են զինվորականները:

Նախօրեին բանակը կառավարության թույլտվությունն է ստացել 30 հազար մարդ զորակոչելու համար՝ առիթ տալով խոսելու Գազայի հատվածի դեմ ցամաքային փուլի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են ցամաքային զորքերի տեղափոխման մասին դեպի Գազայի հատվածի սահմաններ: Վերջին անգամ Իսրայելը ցամաքային զորքեր է մտցրել Գազա չորս տարի առաջ: