Իսրայելի ՌՕՈւ և ցամաքային զորքերը վերջին մի քանի ժամերի ընթացքում չեն հարվածել Գազայի հատվածին, երբ այնտեղ է ժամանել Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
Ռազմական հրամանատարությունը կտրականապես հերքել է այս մասին բոլոր մեղադրանքները, որոնք ստացվում են Գազայի աղբյուրներից: Գրոհայիններն այս ընթացքում Իսրայելի ուղղությամբ բաց են թողել մոտ 60 հրթիռ: Ոչ ոք չի տուժել;





