AM
16 Նոյեմբեր 2012 - 12:39 AMT

ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել աշխարհի ամենաթանկ կործանիչը

ԱՄՆ ՌՕՈւ-ի 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչը վթարի է ենթարկվել Ֆլորիդա նահանգում:

«Թայնդելլ» ավիաբազայի սերժանտ Ռաշել Էլսիի հաղորդմամբ ԱԻ-ի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հենց ավիաբազայում են օդաչուները պատրաստվում նմանատիպ կործանիչներով թռիչքներ իրականացնելուն: Վթարի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, փոխանցում է «Ինտերֆաքսը»` հղելով «Ռոսսիա 24» հեռուստաալիքին:

F-22 Raptor-ը 5-րդ սերնդի բազմաթիրախային կործանիչ է: Այսօրվա դրությամբ այն համարվում է 5-րդ սերնդի միակ կործանիչը,, որ սպառազինման է վերցված: Միաժամանակ այն աշխարհում ամենաթանկ կործանիչն է: