AM
16 Նոյեմբեր 2012 - 13:16 AMT

Վաշինգտոնը միջնորդների միջոցով փորձում է դրդել ՀԱՄԱՍ-ին դադարեցնել Իսրայելի հրթիռակոծությունը

ԱՄՆ-ն Թուրքիայի, Եգիպտոսի և մի շարք եվրոպական երկրների միջոցով փորձում են արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ստիպել դադարեցնել հրթիռակոծել Իսրայելը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղական Բեն Ռոդսը:

Նրա խոսքով, Բարաք Օբամայի վարչակազմը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր ՀԱՄԱՍ-ի վրա որոշակի ազդեցություն ունեն, ինչպիսիք են Թուրքիան և Եգիպտոսը, օգտագործել այն` ՀԱՄԱՍ-ից պահանջելու թուլացնելու լարվածությունը: