AM
16 Նոյեմբեր 2012 - 13:35 AMT

Դարբնիկ գյուղը նոր համայնքային կենտրոն ունի

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, Դարբնիկ համայնքի համայնքապետ Ազատ Խաչատրյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի է ունեցավ է Դարբնիկի համայնքային կենտրոնիբացումը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Վերանորոգման աշխատանքների համար ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագիրը տրամադրել է 245,000 ԱՄՆ դոլար: Ներկվել են շենքի պատերը, փոխվել են պատուհանները և դռները, էլեկտրականության և ջեռուցման համակարգերը, կոյուղու համակարգը, նաև վերանորոգվել է տանիքը: Ծրագրի վերահսկողությունը իրականացվել է ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից, իսկ աշխատանքները կատարվել են տեղական ընկերության կողմից:

Դարբնիկ համայնքում հանգրվանել են մեծ թվով էթնիկ հայ փախստականներ Իրաքից և Ադրբեջանից: Այս կենտրոնը ծառայելու է որպես համայնքի բնակչության կենտրոնական հավաքատեղի` տրամադրելով առողջապահական ծառայություններ և տարածք` հասարակական միջոցառումների համար: