AM
16 Նոյեմբեր 2012 - 14:35 AMT

Աֆղանստանում պայթեցրել են հարսանեկան կորտեժը, կան զոհեր

Աֆղանստանի Ֆարահ գավառում ականի վրա պայթել է հարսանիքի մասնակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը: Պայթյունի արդյունքում զոհվել է 18 մարդ, ևս 5-ը տուժել են:

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել երկու գյուղերի միջև ձգվող ճանապարհին, զոհերի թվում կան կանայք և երեխաներ:

Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: