Սիրիայի ղեկավարությունը հանդես է եկել իսրայելական բանակի գործողության սուր քննադատությամբ, որը նրա կողմից անցկացվում է Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ, հաղորդում են սիրիական ԶԼՄ-ները՝ մեջբերելով կառավարության հայտարարությունը:
Սիրիան կոչ է արել համաշխարհային հանրությանը «ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի ստիպի նրան դադարեցնել ագրեսիան և դիմել է աշխարհում բոլոր արդար մարդկանց իսրայելական իշխանությունների կամայականության դեմ հանդես գալու համար»:





