AM
16 Նոյեմբեր 2012 - 17:30 AMT

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ ոչնչացրել է իսրայելական ռազմական պահակախումբը

ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը նոյեմբերի 16-ին հայտարարել է ռազմական պահակախումբը ոչնչացնելու մասին, հաղորդում է Lenta.ru-ն: Իրենց պաշտոնական իսլամիստներն իրենց միկրոբլոգում գրել են. «Հակատանկային հրթիռի կողմից ոչնչացվել է բանակային մեքենան: Դրա շուրջ ընկած են զինվորների մարմիններ»:

Մի քանի ժամ անց իսրայելական հրամանատարությունը նույնպես միկրոբլոգի միջոցով տեղեկատվություն է տարածել այն մասին, որ նույն շրջանում հրթիռների պայթյունի ժամանակ վիրավորվել են երեք զինծառայողներ: