Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր են այսօր քննարկել Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:
Հանդիպումն անցել է դռնփակ: Ներկա է եղել ՌԴ գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նա ներկայացրել է Գորդոնին ՌԴ հետ կապերի վերականգնման ռազմավարությունը:
Առաջին հերթին Վրաստանը առևտրային ու մշակութային կապեր կհաստատի Ռուսաստանի հետ: Սակայն, քանի դեռ Աբխազիայում և Հարավային Օսեթիայում գործում է ՌԴ դեսպանատունը, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող:
Գորդոնն ավարտում է իր եռօրյա այցը Վրաստան և հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ:





