AM
17 Նոյեմբեր 2012 - 13:26 AMT

Սիրիայում կորած թուրք լրագրողը վերադարձել է տուն

Թուրք լրագրող Ջունեյթ Ունալը, ով Սիրիայում կորել էր օգոստոսին, ազատ է արձակվել և հանձնվել Թուրքիայի իշխանություններին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին շաբաթ օրը հաղորդել է թուրքական «Անատոլիա» գործակալությունը` մեջբերելով տեղի իշխանություններին:

Լրագրողն իրեն լավ է զգում, Ունալի Սիրիա ժամանելու և նրան ազատ արձակելու մասին մանրամասներ դեռ չեն ստացվել: