AM
20 Նոյեմբեր 2012 - 12:01 AMT

Իսրայելի վարչապետը նախընտրում է Գազայի հատվածում հակամարտության դիվանագիտական կարգավորում

Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ նախընտրում է Գազայի հատվածում հակամարտության դիվանագիտական կարգավորում ռազմականի փոխարեն և հույս հայտնել, որ կհաջողվի հասնել դրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իսրայելի իշխանությունները ևս մեկ օրով հետաձգել են Գազայի հատված ցամաքային ներխուժման որոշումը, որն անցած շաբաթվանից ենթարկվում է ռմբակոծությունների և պատասխանում հրթռիային գնդակոծություններով: