Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալության աշխատողները ձերբակալել են տղամարդու, ով, քննիչների տվյալներով, պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել երկրի իշխանությունների մարմինների ներկայացուցիչների դեմ, հաղորդում է Polskie Radio-ն:
Կրակովում ձերբակալված տղամարդը պատրաստվում էր պայթյունների շարք իրականացնել Վարշավայում նոյեմբերի 11-ին` Լեհաստանի Անկախության օրվա տոնակատարության ժամանակ: Դատախազության տվյալներով, ահաբեկչի թիրախները պետք է դառնային երկրի խորհրդարանը, նախագահը և կառավարությունը:





