AM
20 Նոյեմբեր 2012 - 12:21 AMT

Խորվաթիայի նախկին վարչապետը կոռուպցիայի համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերը Զագրեբի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ:

Ինչպես հաղորդվում է, 59-ամյա քաղաքական գործիչը ենթարկվել է 10 տարվա ազատազրկման: Նախկին վարչապետը չի ընդունում իր մեղքը և գործընթացը համարում է քաղաքականապես մոտիվացված:

Սակայն դատավորների կարծիքով, Սանադերը խոշոր չափերի կաշառք է վերցրել` շատ առավելություններ տրամադրելով արտասահմանյան ընկերություններին: