AM
20 Նոյեմբեր 2012 - 12:54 AMT

Բահրեյնի ընդդիմադիրները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել երկրի իշխանությունների նկատմամբ

Բահրեյնի ընդդիմադիր ակտիվիստները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում` հաշիվների սառեցում և արտասահման մեկնելու արգելք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բահրեյնի ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են Հաագայում, որպեսզի ուշադրություն գրավեն երկրում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման վրա: