AM
20 Նոյեմբեր 2012 - 14:19 AMT

«Օրենքկոտրուկ». նոր մեդիա-խաղ մամուլի օրենքների մասին

Այսօր Հանրային լրագրության ակումբում տեղի ունեցավ «Օրենքկոտրուկ» մեդիա- խաղի շնորհանդեսը:

«Օրենքկոտրուկ»-ը կամ LawCracker-ը ակումբի ստեղծած երրորդ խաղն է, որի նպատակն է կրթել և ամրապնդել մարդկանց մոտ ԶԼՄ-ների օրենսդրության վերաբերյալ գիտելիքները:

Խաղը պարունակում է 48 հարց, որոնք կապված են լրատվական դաշտի և օրենքի կարգավորումների հետ: Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվում է չորս տարբերակ: Խաղացողն ունի նաև օգնության հնարավորություն:

Մiջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Իմ լուրերը» կայքի շնորհանդեսը, որտեղ էլ կարելի է մասնակցել խաղին: