AM
20 Նոյեմբեր 2012 - 15:30 AMT

Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածի տարածքում թռուցիկներ են տարածել

Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածի տարածքում թռուցիկներ են տարածել, որոնցում տեղի բնակչությանը կոչ է արվում լքել իրենց տները, հաղորդում է Ինտերֆաքսը` հղելով AFP-ին:

«Ձեր իսկ անվտանգության համար պետք է անհապաղ լքեք ձեր տները և շարժվեք դեպի Գազայի կենտրոն»,-ասվում է թռուցիկի տեքստի արաբական տեքստում:

Թռուցիկներում նաև նշվում են ճանապարհները, որոնցով պետք է շարժվեն խաղաղ բնակիչները: